18 Մայիսի, 2026

Արագածոտնում մարդիկ տարիներով սպասում են, որ գոնե իրենց փողոցի փոսերը փակեն։ Բայց կա մի գյուղ, որտեղ ասֆալտը սովորական շինանյութ ա։Էդտեղ ասֆալտը նախ փռում են,հետո մարզպետը գալիս ա, շոշափում ա, դեմքը թթվեցնում ա, ասում ա՝ «նյետ, դուրս չի գալիս», ու ասֆալտը, խեղճը, երկրորդ կյանք չի ստանում։ Ուղղակի փոխարինվում ա։ Որովհետև սա սովորական գյուղ չի։ Սա Փարպին ա։

Ասում են՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գյուղում ամեն ինչ պիտի փայլի։ Ծաղիկները՝ ուղիղ կանգնած, աղբը՝ վախեցած կորած, հավաքարարները՝ մշտական պատրաստության։

Փարպին այսօր շատերի համար դարձել ա մի տեսակ չափման միավոր։ Եթե ուզում ես հասկանալ, թե պաշտոնյան ինչ ազդեցություն ունի, նայում ես իր տան փողոցին։ Եթե նույն փողոցը երկրորդ անգամ են ասֆալտապատել, որովհետև առաջինը «լավը չէր», ուրեմն ամեն ինչ արդեն պարզ ա։

Իսկ ժողովուրդը նստած նայում ա էս ամենին ու հասկանում՝ Հայաստանում նույնիսկ ասֆալտն ունի իր կարևոր հասցեները։

Արդյունքում գյուղը շատերի համար դարձել է իշխանական վերաբերմունքի և ռեսուրսների բաշխման խորհրդանշական օրինակ։

Mnews.am

Լրահոս