17 Նոյեմբերի, 2023

Կամավոր ատեստավորված և 60-69% արդյունք ցույց տված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա դրույքաչափը 200 հազար դրամի չափով։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս փոփոխության շնորհիվ նախորդ երեք տարվա ընթացքում ատեստավորված 1630 ուսուցիչ ևս կօգտվի կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումից։

Ըստ նախարարի՝ մասնագիտական աճ ցուցաբերած ուսուցիչներին ատեստավորման ևս մեկ շանս կընձեռվի։

kotayk

Լրահոս