24 Ապրիլի, 2024
Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 109-րդ տարելիցին, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Հարությունյանը, Վազգեն Սիմոնյանը, վարչական շրջանների ղեկավարները, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների և բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, բնակիչները Եղվարդի սբ․ Աստվածածին եկեղեցու բակում՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի առջև, հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղիկներ խոնարհելով՝ խնկարկեցին հիշատակը մեր սրբադասված նահատակների:
Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան քահանա Մաթևոսյանը ներկաներին հորդորեց միասին բարձրաձայն աղոթել սուրբ նահատակների հիշատակի համար։ Աղոթքից հետո «Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի» սաներն ասմունքեցին ու ծաղիկներ խոնարհեցին հուշաքարի առջև։
kotayk

Լրահոս