28 Ապրիլի, 2024

Ապրիլի 28-ին` ժամը 11։02-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մետր) և հարվածել քարերին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Գ. Ս.-ն ծնված (1985 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

kotayk

Լրահոս