16 Դեկտեմբերի, 2023

Միացյալ Նահանգները ողջունում է Եվրամիության որոշումը՝ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի ընդունման շուրջ՝ որպես պատմական պահ Հին աշխարհի համար: Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու, Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու և Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշումները, երբ այն համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին, հույս ու խթան է տալիս այդ երկրներին և նրանց ժողովրդին՝ շարունակելու բարեփոխումները»,-ասված է հայտարարության մեջ։

«Սա պատմական պահ է Եվրոպայի և անդրատլանտյան գործընկերության համար», – հավելել է Միլլերը:

kotayk

Լրահոս