2 Հունիսի, 2024
«Միլանը» պատրաստ է 80 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել 26-ամյա ձախ պաշտպան Տեո Էրնանդեսից, հայտնում է Corriere dello Sport-ը։

Ըստ Corriere dello Sport-ի, ռոսոներիները ցանկանում են կարգավորել իրավիճակը ֆրանսիացի պաշտպանի հետ գալիք ամռանը, քանի որ նա պահանջում է Միլանից բարձրացնել իր աշխատավարձը տարեկան 4 միլիոն եվրոյից մինչև 8 միլիոն եվրո:

Իտալական ակումբը չի կարող բավարարել Էրնանդեսի խնդրանքները։ Այնուամենայնիվ, «Բավարիան» ակտիվորեն հետաքրքրված է պաշտպանով, որը փոխարինող է փնտրում Ալֆոնսո Դեյվիսին: «Միլանը» Թեոյի համար ցանկանում է ստանալ մոտ 80 միլիոն եվրո:

 

kotayk

Լրահոս