28 Փետրվարի, 2025

ՄԻԵԴ–ի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն, հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

«Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 27-ին ՄԻԵԴ է ներկայացրել իր դիտարկումները Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում»:

Լրահոս