2 Ապրիլի, 2024
Ապրիլի 2-ը Հայաստանի նորանկախ պատմության մեջ հավերժացած ամսաթվերից մեկն է. 2016-ին հենց այդ օրը Ադրբեջանը հանդգնեց «ձեռնոց նետել» Արցախին ու Հյաստանին, որի համար հետագայում պետք է անսահմանորեն զղջար՝ Մոսկվայում աղերսելով պատերազմը կանգնեցնել:
Ցավոք, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Հայաստանը ներքին թշնամիների պակաս չի ունեցել: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կան որոշ անբարեհույս դեմքեր ու ուժեր, որոնք «կաշվից դուրս են գալիս»՝ 4-օրյայի հաղթանակը նսեմացնելու ու ստի ուժով քաղաքական դիվիդենտներ հավաքելու՝ ցուցաբերելով բացառիկ մարդկային ստորություն: Ընդ որում՝ ցավն այն է, որ նման ստորությամբ զբաղվում են իրենց ընդդիմադիր հռչակած որոշ տարրեր, որոնք, սակայն, ՔՊ-ից ու անձամբ Նիկոլից ոչնչով չեն տարբերվում, եթե չասենք՝ ավելի վատնեն: Ինչու է դա արվում:

Դա արվում է քաղաքական նպատակներով. երրորդ նախագահի շվաքը նմաններին ահուսարսափի մեջ է գցում, քանի որ հասկանում են՝ օբկետիվորեն շանս չունեն,իսկ որպեսզի շանս ձեռք բերեն, այլ գործիքակազմ, քան խաբեությունն է, ձեռքի տակ չունեն:Բայց նմանները չեն հասկանում, պրոպագանդան, եթե նույնիսկ այն քայքայիչ է լինում, որոշակի ազդեցություն է ձեռք բերում բացառապես այն դեպքում, երբ իր հիմքոմ ունի գոնե մի փոքր ճշմարտություն: Մինչդեռ 2016-ին Հայաստանն ու Արցախը ոչ միայն հաղթեցին մարտի դաշտում, այլև, որ ամենակարևորն է, այն ամրագրեցին դիվանագիտության մեջ, որի հիմքով էլ նախաստորագրվեց մի փաստաթուղթ, որը եթե այսօր կյանքի կոչված լիներ, հայ ժողովուրդը երանության մեջ կլիներ:

Նիկոլին բերեցին իշխանության, որ Հայաստանին հենց այդ հաղթանակից զրկեն:

 

kotayk

Լրահոս