1 Հոկտեմբերի, 2022

Մարտական դիրքում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր։

Ani Product

Հրաչյան բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Վարդենիսում։ Հրաչյան մասնակցել էր սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

Ani Product

«Երեք օր իրենից լուր չունեինք։ Տղաները բարձրացել էին դիրքեր, կապը կորել էր։ Հետո զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով կիջնի դիրքերից։ Ինքը շատ բարի, հանգիստ, կշռադատված տղա էր։ Չեմ հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել։ Հանգամանքները մեզ դեռ պարզ չեն»,- News.am-ի հետ զրույցում պատմել է Հրաչյա Քարամյանի հորեղբայրը՝ Ազատ Քարամյանը։

Հրաչյան ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից փոքր մեկ քույր, ցանկանում էր ճանապարհային ոստիկան դառնալ։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Լրահոս