18 Մայիսի, 2026

 Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպը տեղի ունեցավ․ իրադրությունը վերահսկել չստացվեց։
Քաղաքացիներից մեկը, ով ներկայացավ որպես Արթուր Օսիպյան, մոտեցավ Փաշինյանին և մեղադրեց նրան՝ նշելով, որ նա պաշտպանել է Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Երբ որ մենք Արցախում պայքարում էինք թալանչի կլանի դեմ, դուք նրանց օգնում էիք,- ասաց քաղաքացին։

Փաշինյանն իր հերթին հակադարձեց և ասաց, որ վերջինս ադրբեջանական նարատիվներ է տարածում, ինչից հետո շուրջը հավաքված քաղաքացիները բղավեցին, իրադրությունը լարվեց։ Սկսվեց քաշքշուկ և կարծիք արտահայտող քաղաքացուն քաշքշեցին և հեռացրեցին տարածքից։

Փաշինյանը դրանից հետո հայտարարեց․ «Ո՞վ եք դուք, արա, ռադներդ քաշեք, գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը, թալանչի անասուններ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս