24 Ապրիլի, 2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հորինվածք է անվանել Politico-ի հրապարակումը «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պատժամիջոցների վերացման հնարավորության մասին:

Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Սա, իհարկե, սուտ է: Ոչ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը, ոչ ես չենք քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը որպես Ուկրաինայի հետ գործարքի մաս»,- ասել է Ռուբիոն:

Պետքարտուղարի խոսքով՝ այս հրապարակումը «լրագրողական էթիկայի խախտման» օրինակ է։

«Եթե Politico-ն ինչ-որ արժանապատվություն ունենա, նրանք ամբողջությամբ կհերքեն այդ հերյուրանքը»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։

Լրահոս