17 Նոյեմբերի, 2023
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը կվերանորոգի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական ֆիլմի պատմական շինությունը, հաղորդում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել բարեգործական հիմունքներով վերակառուցել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքը ու նվիրել Գյումրի քաղաքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

kotayk

Լրահոս