ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, գալով ՆԳՆ շենքի դիմաց հավաքված ցուցարարների և առաջնորդ Բագրատ Սրբազանի մոտ, տեղեկացրեց, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։
Մարտիրոսյանի, սակայն, նշեց, որ նախօրեին Սարդարապատում Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի իրականացվում։
Լրագրողների մի շարք հարցերին ի պատասխան` լրագրողների առաջնայդ պահին հանդես եկող պաշտոնյան խորհուրդ էր տալիս հարցերն ուղղել գրավոր:
10