25 Ապրիլի, 2024
Տավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ հանուն հայրենիքի։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից լուսանկար են հրապարակել՝ նշելով, որ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ, մայոր Խաչիկ Ավագյանը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը։

«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտնել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներում դասադուլ է։ Տեղեկությունը հայտնում է

«Սահմանապահ Բաղանիսի ու Կիրանցի դպրոցներում դասադուլ է` հանուն հայրենիքի։ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտությնա և արդարության»,– նշվում է հաղորդագրությունում։
kotayk

Լրահոս