15 Հոկտեմբերի, 2022

Առնվազն 40 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարտին գավառի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Զոհերի թիվը հասել է 40-ի, այս պահին տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում», – լրագրողներին ասել է հանրապետության ՆԳՆ ղեկավարը։

A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնել ր, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել է։

«Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով 49 աշխատող արգելափակված է», – ասել էր նահանգապետ Նուրթաջ Արսլանը:

kotayk

Լրահոս