Նիժնի Նովգորոդում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով վնասվել է մարզային դատարանի շենքը, հայտնել է նահանգապետ Գլեբ Նիկիտինը։ Նրա տվյալներով՝ տուժածներ չկան։
Շենքի վերին հարկը աննշան վնասվել է։ Տարածքը շրջափակված է։
Քաղաքապետ Յուրի Շալաբաևը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները անօդաչու սարքեր են խոցել Նիժնի Նովգորոդի և Կստովոյի երկնքում, որտեղ վարչական շենքի տանիքին վնասումներ են արձանագրվել՝ առանց հրդեհի բռնկման։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 62 անօդաչու սարք։
159