13 Նոյեմբերի, 2024

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Թունբերգը ժամանել է Հայաստան։

«Հայ-վրացական սահմանին նրան ջերմ ընդունելության արժանացրին Համայնքային համախմբամն և աջակցության կենտրոն ՀԿ նախագահ, էկո-ակտիվիստ Օլեգ Դուլգարյանը, ՀԿ- թիմի անդամ Ջուլիա Ամիրաղյանը և Կլիմայական արդարության հայկական նախաձեռնության ներկայացուցիչները։ Հյուրի հետ միասին այցելեցին պատմական Հաղպատի վանական համալիր՝ ծանոթանալու հայկական ճարտարապետական ժառանգությանը։

Պետք է ընդգծել, որ Գրետան սկզբունքորեն մերժել է Ադրբեջանում կայանալիք COP29-ին մասնակցությունը՝ նախընտրելով համերաշխություն հայտնել Հայաստանին։ Սա շարունակությունն է նրա հետևողական դիրքորոշման, քանի որ նա արդեն իսկ հանդես է եկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և Արցախի հայության բռնագաղթի դեմ հրապարակային հայտարարություններով։

COP29-ի ընթացքում Կլիմայական արդարության հայկական նախաձեռնությունը կիրականացնի մի շարք զուգահեռ ծրագրեր։ Մասնավորապես՝ 2024թ․ նոյեմբերի 14-ին նախատեսվում է համաժողով, իսկ նոյեմբերի 15-ին՝ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ»։

Լրահոս