Եվ այսպես. ըստ իշխանության ներկայացուցիչների՝ անցյալ տարվա տրանսպորտի ողջ դոտացիան կազմել է 7 մլրդ դրամ:
Նույն տարվա տվյալները ամփոփելով՝ պարզվել է, ըստ իշխանությունների, որ օրական ուղևորափոխադրումները կազմել են.
– վերգետնյա տրանսպորտի միջոցներով 550 000 հազար,
-մետրոյով՝ 85 000:
Այսինք, իրար հետ, մետրոյով, ավտոբուսներով և տրոլեյբուսներով օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում է 550 000 + 85 000 հավասար է՝ 635 000 ուղևոր:
Վերևում մենք նշեցինք, որ նույն տարվա համար դոտացիան կազմել է 7 մլրդ դրամ:
Այսինքն, անցած տարվա դոտացիան օրական կազմել է. 7 մլրդ դրամը բաժանած 365 օրի վրա (քանի որ մեկ տարվա մեջ կա 365 օր), որը հավասար է 19 մլն 178 հազար 82 դրամի:
Եթե հիմնվենք նրա վրա, որ անցած տարի օրական ուղևորափոխադրումների ծավալը 635 000 ուղևոր է (ըստ իշխանության տվյալների), ապա ստացվում է, որ մեկ շնչի վրա անցած տարվա դոտացիան ամեն օրվա կտրվածքով կազմել է 19 մլն 178 հազար 82 դրամը բաժանած 635 հազարի, որից ստացվում է. 19 178 082 / 635 000 = 30,2 դրամ:
Այսինքն, ըստ իշխանության տվյալների, անցած տարվա դոտացիան մեկ ուղևորի 1 ուղետոմսի համար կազմել է 30 դրամ:
Իսկ եթե հաշվի առնենք, որ անցած տարի տրանսպորտում մեկ տոմսի գինը եղել է 100 դրամ, ապա կստացվի, որ այս հաշվարկներով՝ տոմսի ինքնարժեքը կկազմի 100 + 30 և կստացվի՝ 130 դրամ: Այսինքն, քաղաքացին վճարել է 100 դրամ, իսկ պետությունը, որպես դոտացիա ավելացրել է իր կողմից 30 դրամը:
Այսինքն, անցած տարվա ընթացքում, տրամադրելով 7 մլրդ դրամ, ըստ իշխանությունների՝ տրամսպորտը կարողացել է աշխատել:
Սակայն միաժամանակ, նույն իշխանությունները պնդում էին, որ անցած տարի, իբր տոմսի ինքնարժեքը կազմել է 210-230 դրամ, ինչը սուտ է, և այդ սուտը հաստատվում է իրենց իսկ ներկայացված թվերով:
Իսկ հիմա ներկայացնենք, թե նույն այդ իշխանության թվերով, իրականում որքան է հավաքվում տրանսպորտից, նշված 635 հազար ուղևորից, օրական:
Իշխանությունը բերում է տարբեր թվեր, սակայն ներկայացնենք իրենց ամենամեծ թվերը, հասկանալու համար, թե իրականում ինչ ծավալների է հասնում ստվերը այս ոլորտում:
Վերջերս իշխանության ներկայացված թվերից պարզվել է, որ արդեն իրենք կարողացել են հավաքել օրական մինչև 24 մլն դրամ: Իսկ ամենավերջերս նույնիսկ խսվում էր օրը 29 մլն դրամ հավաքելու մասին:
Նշենք, որ այս թվերը իշխանությունը ներկայացնում էր, որպես ձեռքբերում:
Իսկ դա նշանակում է, որ անցած տարվա կտրվածքով ուղեվարձի գծով օրական մուտքերը, առնվազն չեն գերազանցել 24 մլն դրամը:
Սակայն իրենց թվերով պիտի կարողանային հավաքել 63,5 մլն դրամ, քանի որ օրական 635 հազար է կազմում ուղևորափոխադրումը: Այդ թիվը, բազմապատկելով 100 դրամով, կստանանք այն թիվը, որը օրական պիտի հավաքվեր:
Բարդ հաշվարկ չի. եթե օրական 635 հազար մարդ նստում է տրանսպորտ, որի տոմսի գինը 100 դրամ է, ապա օրական մարդիկ պիտի վճարեին տրանսպորտի համակարգին 635 000 x 100 դրամ = 63,5 մլն դրամ:
Այսինքն, 63,5 մլն-ից հանելով 24 մլն, կստանանք Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում օրական ստվերի չափը, որը կազմում է 39,5 միլիոն դրամ (ամեն օր): Այդպես է ստացվում, քանի որ, 63,5 մլն-ի փոխարեն, 24 մլն է հավաքվում:
Իշխանությունը պնդում է, թե այդ 24 մլն-ը հավաքվել է միայն վերգետնյա տրանսպորտից: Մենք չենք կարող ստուգել այդ թիվը, բայց այս հարցում էլ համաձայնենք իշխանության հետ: Այդ դեպքում կստացվի, որ միայն վերգետնյա 550 հազար ուղևորից պիտի հանենք 24 մլն-ը: 550 հազարը բազմապատկելով 100 դրամով (տոմսի արժեք), կստանանք, որ օրական վերգետնյա տրանսպորտից պիտի գար 550 000 x 100 դրամ = 55 մլն դրամ:
Սակայն ստանում են 24 մլն դրամ:
Հիշեցնենք, որ այս թվերը հիմնված են իշխանության տվյալների հիման վրա, իսկ իրականությունը ավելի մռայլ է, եթե հանրությունը կարողանար ստուգել այդ թվերը:
Բայց, նույնիսկ այս թվերով, օրական ստվերը անցյալ տարի կազմել է 31 մլն դրամ (55 մլն հանած 24 մլն հավասար է 31 մլն դրամ ու՝ ընդգծենք՝ ամե՛ն օր):
Այսինքն, ամենալավատեսական տվյալների հիման վրա հաշվելով՝ անցյալ տարվա ստվերը մինիմում եղել է օրական 31 մլն դրամի չափ:
Այսինքն, 550 000-ից ըստ իշխանության, մինիմում 310 հազար ուղևորի գումարները գողացվել են, «լևի» են գնացել, չգիտես ինչ են եղել, բայց բյուջե չեն մտել, մինչդեռ անխտիր բոլոր ուղևորները վճարել են:
Իսկ դա նշանակում է, որ օրական ուղևորափոխադրումների դիմաց գանձված ուղեվարձի համախառն հասույթի ավելի քան 56 %-ը գողացվել է անցյալ տարի (310 000/550 000, ստացվում է 56 %):
Այսինքն գողացվել է տրանսպորտի եկամուտների կեսից ավելին:
Եթե անցյալ տարվա տրանսպորտի մեկ տոմսի ինքնարժեքը կազմել է 130 դրամ, ուրեմն ստացվում է, որ եթե այդ 56 % ստվերը չլիներ, ապա մեկ տոմսի ինքնարժեքը կլիներ 130 դրամ մինուս 56 %, որ հավասար է 57,2 դրամի:
Այսինքն, եթե ինքնարժեքի մեջ հաշվարկենք ուղևորներից գանձվող, բայց ստվերում մնացող գումարը, որ նույնիսկ իշխանության հրապարակած թվերով հասնում է օրական 31 միլիոն դրամի, ապա 1 ուղետոմսի իրական ինքնարժեքը կկազմեր 57,2 դրամ:
Նշենք, որ այս թվերը, հիմնված են բացառապես իշխանության բերած տվյալների վրա: Ավելին, անցած տարվա օրական 24 մլն հավաքագրումը նույնպես, մեր կարծիքով, ուռճածված թիվ է, քանի որ իշխանությունը վերջերս է կարողացել, իրենց կարծիքով, «բարելավել» իրավիճակը և ներկայացրել է 24 մլն թիվը:
Իսկ դա նշանակում է, որ անցյալ տարվա հավաքման ցուցանիշը 24 մլն-ից զգալի ցածր է եղել: Սակայն, քանի որ մենք ճշգրիտ այդ ցածր թիվը չգիտենք, հենվել ենք այն բարձր թվի վրա, որն ներկայացրել է իշխանությունը այս վերջին օրերին:
Նորից ենք ուզում կրկնել, եթե հանրությունը կարողանա ստուգել այս ստվերի իրական չափերը, ապա կարող է մենք բոլորս համազգային շոկ ապրենք:
Անցած տարվա տվյալների հիման վրա խայտառակվելով՝ իշխանությունը փորձում է ապացուցել, որ այս տարվա դոտացիան կարող է հասնել 8 մլրդ դրամի:
Սակայն երբ տեսնում ենք, թե ինչ քանակի Քյու-ար կոդի թղթեր է թողարկում «Թել Սել» ընկերությունը, իսկ դա կազմում է օրական 600 000, և դա այն դեպքում, երբ դեռ կա 100 դրամով կանխիկ վճարելու հնարավորությունը, ապա կարող ենք պնդել, որ իրական ուղևորափոխադրումների թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան 635 հազարը:
Իսկ դա նշանակում է, որ տոմսի ինքնարժեքը կարող է և ավելի ցածր լինել, քան 57,2 դրամը:
Բայց եթե նույնիսկ հաշվարկենք իշխանության բերած այս նոր թվով, ապա կստացվի, որ այս տարվա, իրենց կողմից ուռճացված թվերով մեկ տոմսի ինքնարժեքը կկազմի
8 մլրդ բաժանած 365 օրի վրա և կստացվի՝ 21 մլն 917 հազար 808 դրամ:
Իսկ այդ թիվը բաժանած 635 հազարի, կստացվի 34,5 դրամ:
Այսինքն, այս տարվա մեկ տոմսի ինքնարժեքը կկազմի 134 դրամ:
Իսկ եթե հաշվի առնենք, որ նույն իշխանական թվերով ստվերը մնացել է նույնը, ապա կստացվի, որ 134 – 56% հավասար է 58.96 դրամ:
Այսինքն, տրանսպորտի այս տարվա մեկ տոմսի ինքնարժեքը կկազմի 58.96 դրամ:
Կրկին նշենք, որ բոլոր այս թվերը հիմնված են իշխանության թվերի վրա, որոնք մեր կարծիքով՝ ուռճացված են:
Այսինքն, եթե հանրությունը հնարավորություն ունենար ստուգել իրական թվերը, ապա կարող էր պարզվել, որ մեկ տոմսի իրական ինքնարժեքը ոչ թե 57,2 դրամ է եղել է անցյալ տարի, կամ 58,96 է այս տարի, այլ զգալի չափով ավելի ցածր թիվ է:
Սակայն, քանի որ իրական պատկերը ստուգելու հնարավորությունները չունենք, ապա այդ ցածր թիվը մենք կոնկրետ չեն կարող ստանալ: Այդ իսկ պատճառով զերծ կմնանք այլ թիվ ներկայացնելուց:
Սակայն նույնիսկ իշխանության կողմից բերած թվերի հիման վրա, տեսնելով որ մեկ տոմսի ինքնարժեքը կազմում է մոտ 60 դրամ, անբարոյական ենք համարում, որ հունվարի մեկից մեկ տոմսի գինը բարձր լինի 100 դրամից, առավել ևս, հասցվի 300-ի:
«Մայր Հայաստանն» իր այլնտրանքային առաջարկով ներկայացրել է տրանսպորտի ոչ թե թանկացման, այլ ճիշտ հակառակը՝ էժանացման նախագիծ:
Այս մոտեցումը հիմնված է բազմաթիվ երկրների փորձի վրա, որտեղ գործում է հետևյալ փիլիսոփայությունը. որ միանգամվա տոմսի արժեքը պիտի տարբերվի այն տոմսի արժեքից, որը քաղաքացին կարող է ձեռք բերել՝ վճարելով միանգամից մեկ ամսվա, կամ մեկ տարվա փաթեթի համար:
«Մայր Հայաստանի» կարծիքով Հայաստանի մայրաքաղաքում ուղեվարձի առավելագուն արժեքը պիտի լինի ոչ ավել, քան՝ 100 դրամ:
Եթե քաղաքացին կուզենա մեկ շաբաթվա, մեկ ամսվա կամ մեկ տարվա փաթեթ ձեռք բերել, ապա այդ դեպքում մեկ տոմսի արժեքը պիտի լինի 90, 80 և նույնիսկ 70 դրամ:
Մանավանդ, որ ներկայիս մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նման մոտեցման պարագայում, Երևանի տրանսպորտը կարող է աշխատել նույնիսկ առանց դոտացիոն համակարգի:
Պարզապես համակարգում չպիտի լինի ստվեր և համակարգը պիտի գործի անկանխիկ վճարաձևով:
Ավելին, պիտի լինեն հատուկ քարտեր, որպեսզի հեշտ լինի իրականացնել վերահսկողությունը:
Այս համակարգին անցնելու համար անհրաժեշտ է ոչ ավել, քան մեկ տարի, ինչը ցույց է տալիս այլ երկրների փորձը:
Իսկ այն, ինչը որ առաջարկվում է ներկայիս ՔՊ-ական իշխանության կողմից, կարելի է բնորոշել, որպես՝
-տգիտություն
-անխղճություն
-լկտիություն:
Այլ ձևակերպումները չեն սազի այս իշխանությանը:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Zham.am