14 Նոյեմբերի, 2024

Պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն, շատերը չգիտեն, առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով` սակայն, այն, որ ՊՆ-ն 10 խոշորագույն հարկատուներից է, նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության մեջ որոշակի խնդիր կա։

«Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնագին իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև սա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև սա մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անկումը ու բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս