Ուկրաինայում նախագահական ընտրություններ չեն կայանա շարունակվող հակամարտության ընթացքում:
Այս մասին La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Պատերազմի ժամանակ նախադրյալներ չկան Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու համար»,- ընդգծել է նա։
Մինչ այս բրիտանական The Economist ամսագիրը գրել էր, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների դեպքում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, երկրորդ փուլում կպարտվի Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին:
29