11 Ապրիլի, 2024

Արցախյան երրորդ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր Գարիկ Գալեյանի գործով դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել վիճարկելով Գալեյանի խափանման միջոցի փոփոխման մասին որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել էր Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվել է Գարիկ Գալեյանի գործով քննությունը, որն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։

Լրահոս