7 Ապրիլի, 2025

«Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել»,- լրագրողներին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը:

Նա նշեց, որ հունիսին Հայաստանին կներկայացվի գործողությունների ծրագիր, որից հետո Հայաստանը տարեկան զեկույց է ներկայացնելու, թե ուր է հասել։

«Կենսաչափական անձնագրերի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում ուղիղ և պարտադիր  դրված պահանջ է։ Բոլոր այն պետությունները,  որոնք վիզաներ են ազատականացրել ԵՄ հետ, պարտադիր կերպով հիմքում ունեցել են այս պահանջը»,- ասաց Ն.Դավթյանը։

Նրա խոսքով, կենսաչափական համակարագի ներդրումը Հայաստանին ներկայացվելիք պահանջների մի կարևոր բաղադրիչն է, բայց ոչ միակը  և  հնարավոր չէ միայն դրանով պայմանավորել վիզաների ազատականացումը։

Լրահոս