7 Ապրիլի, 2025

Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Գովհար Բայդուլաեւային եւ 5,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը։ Առաջին տեղը կիսում են 6-ական միավոր վաստակած վրացի Անաստասիա Կիրթաձեն եւ սերբ Տեոդորա Ինյաչը։

Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց վրացի Բելա Խոտենաշվիլիի հետ եւ 5 միավորով բաժանում է 7-17-րդ տեղերը։

Աննա Խաչատրյանը ոչ ոքի ավարտեց պարտիան Ֆրանսիայի ներկայացուցիչ Անաստասիա Սավինայի հետ եւ 4,5 միավորով բաժանում է 18-33-րդ տեղերը։

Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտվեցին եւ 4-ական միավորով բաժանում են 34-55-րդ տեղերը։

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 4 տուր։

Լրահոս