20 Մայիսի, 2026
Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությանբ, տեղում չդոփեին:

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ահազանգ է ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով ցավոք ժամեր անց գիտակցության չգալով մահանում է, Գեղարքունիքի քրեական ոստիկանները պարզում են, որ նրան դանակի մոտ 6 հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա տղան, ում քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս