11 Մայիսի, 2023

Ժամը 17:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ե.-ն, իր վարած Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժշկական հետազոտման նպատակով, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի պարեկ Վահե Մելքոնյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավարությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Կարեն Փտուկյանի և ավագ քննիչ Հակոբ Թամազյանի գլխավարությամբ: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Լրահոս