Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը, ոչ թե այդ ընթացքում նրանց հետապնդել, վայրահաչել, կալանավորել եւ քրգործեր հարուցել։
Նախկին ղեկավարների հետ պետք էր հանդիպել 44-օրյայի ընթացքում, երբ նրանք, մի կողմ դնելով բոլոր միջանձնային եւ քաղաքական տարաձայնությունները, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն Հայրենիքի պատրաստ էին նույնիսկ այդքանից հետո քեզ նմանի հետ հանդիպել։
Նույնիսկ միջնադարյան ասպետական մենամարտերը եւ ազնվական դուելները ենթադրում էին կողմերի հավասարություն՝ անգամ մահվան ելքով մարտահրավեր նետելու իրավունքը արտոնություն է, պատիվ, որ քեզ հասանելի չէ, դու դրան արժանի չես։ Դու այդքան չկաս։
Արի կալանքիս վայր, կամեռաներովդ, թիկնապաներովդ, Պետրոսին էլ կարող ես на всякий հետդ բերես։ Как раз թրաշս դզել եմ, լրիվ եթերային ֆորմի մեջ եմ։ Слабо?
Արմեն Աշոտյան