Փաշինյանը, ում ձայնի տեմբրը սրացավ հենց ընդդիմադիրներից հարց ստանալու պահից, կրկին չհրաժարվեց իր վերջին տարիների ֆավորիտ մեթոդից՝ սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ փակել բանավեճը։ Նա, ըստ էության, վերստին գործեց «քաղաքական մեղադրողի» կարգավիճակում՝ անդրադառնալով ընդդիմադիրներին ոչ թե փաստարկներով, այլ «ԱԱԾ պադվալներով» սպառնալու հռետորաբանությամբ։
Բայց եթե սա մնար միայն Փաշինյանի ելույթի տիրույթում, գուցե կարելի լիներ մեկնաբանել որպես հերթական նյարդայնացած պահ։ Զավեշտալին այն է, որ ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ սկսեցին դերաբաշխված շարժվել դահլիճում՝ մեկը Փաշինյանին հանգստացնելով, մյուսը ընդդիմության վրա հարձակվելով, որոշներն էլ` «հանդարտեցնելով»։
Հավասարազոր դերակատարությամբ ներկայացան նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այս երկու պաշտոնյաները, որոնք ըստ իրենց կարգավիճակի՝ պարտավոր են պահել խորհրդարանական նորմերն ու արժանապատվությունը, հակառակը՝ մասնակցեցին ԱԺ դահլիճում սկսված աղմուկին ռեպլիկներով, բարձրացրած ձայներով ու «քաղաքական հարձակման» ոգով։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: