«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Պետական բյուջեն ոչ միայն զուտ ֆինանսական փաստաթուղթ է, այլ նախևառաջ արտահայտում է կառավարության առաջնահերթությունների մասին թվային պատկերացումներ։
Քաղաքացու զարգացման համար առաջնային ոլորտները կրթությունն ու առողջապահությունն են, որոնց ապահովումը կառավարության գործառույթն է։
Եվ ահա, այս ոլորտների մասին անդադար թմբկահարող Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուջեն ոչ միայն շարունակում է նախկինների բյուջետային քաղաքականությունը, դեռ մի բան էլ կրճատվել են այդ ոլորտների հատկացումները։
2017թ․ կրթության և առողջապահության ոլորտի հատկացումները եղել են բյուջեի՝ համապատասխանաբար 9.4% և 6.3%:
2025թ․ բյուջեով նախատեսված է 8.7% և 4.9%:
Որակյալ հասարակություն ունենալու համար կրթության և առողջապահության ծախսերը պետք է լինեն բյուջեի առնվազն 15-ական տոկոսի չափով»։