6 Մայիսի, 2025
Քիչ առաջ շատ կարևոր հաղթանակ արձանագրվեց Գյումրիում: Այդ մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին:

Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները:

Հնչեցին ամենատարբեր արդարացումները, «դե մենք իրավան չենք…» ոճի մեջ…

Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Գյումրիում մեր աշխատանքները լուսաբանող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին (առանձնահատուկ՝ Վահե Մակարյանին ավագանու անդամներին և թեմայի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր անձանց: Այսօրվա տեղական ժողովրդավարության փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը բոլորինս է:

Ասածս ուժի մեջ է. բոլորը պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար օրենքով սահմանված կարգով և խստությամբ»,- հայտնել է նա:

Լրահոս