Ժամը 20:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 18 տարեկան Ա. Բ.-ն վարելով «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 9 տարեկան Ա. Մ.-ն:
Ա. Մ.-ն աջ ծնկան շրջանի քերծված վերքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջից