ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանը համաձայն չէ այն մտքին, թե ոստիկանները ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել: Ավելին, ըստ պատգամավորի, ոստիկանները այլ ելք չունեին, քանի որ, ըստ նրա, իբր ցուցարարներն են սկսել հարձակվել ու խփել են մահակներով:
Դիտարկումը, թե դրանք իշխանության կողմից սադրիչներն են պատգամավորը նկատեց, որ քննությունը կպարզի:
Ինչ վերաբերում է նրան, թե ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետրանքով տուժել են մի շարք կանայք և երեխաներ, ապա Հրաչ Հակոբյանը նկատում է. «Սաղաթելյանը թող սպասեր կանայք հետ գնային, նոր բռնություն կիրառեին ոստիկանության նկատմամբ»:
4