ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ, տեղի են ունենում խորհրդարանական լսումներ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթի ժամանակ հիշեցրեց համացանցում մեծ տարածում գտած տեսանյութի հերոսուհի փոքրիկ Մարիային (Մարիա Հակոբյանին): Նա դիմեց 4-ամյա աղջնակին:
«Ես ներողություն եմ ուզում խնդրել փոքրիկ Մարիայից։ Արցախցի փոքրիկն իշխանության մեջ գտնվող ու ուրիշ շատերից, ավելի հայրենասեր ու պահանջատեր էր։ Մարիա ջան, դու և իմ սանիկը նույն տարիքի եք։ Կներես, որ քո արդար, մանկական ցասման մեղավորների մենք դեռ չենք վռնդել ու հայրենիքը դեռ չենք մաքրել ներքին թշնամուց։ Կներես մեզ ճուտիկ ջան, բայց քո պես բալիկներ ունեցող հայրենիքը դատապարտված է հաջողության հասնել»,-
ասաց Մամիջանյանը` խոստանալով, որ Մարիայի հաջորդ տեսանյութում նա պատմի իր անհագ պատմության մասին` արդեն Շուշիից։
Մանրամասները` տեսանյութում