Անկարան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի-ն»:
«Հիմա գլխավորը հանդիպման վայրը չէ, այլ հենց հանդիպման փաստը, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հանդիպեն և ելք գտնեն ստեղծված իրավիճակից: Իհարկե, եթե նրանք ցանկանան հանդիպում անցկացնել Թուրքիայում, մենք հաճույքով կանցկացնենք այն»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով հայտնեց, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն են սկսում։
3