16 Հոկտեմբերի, 2023
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։

«Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», – ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Քանանին։

«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», – հավելել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի ուշ  ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր Politico պարբերականի՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։

 

kotayk

Լրահոս