6 Հուլիսի, 2023
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Սրճարան Պուշկինը» հայտնել է, որ այցելուներին տարհանում են ռեստորանից հրդեհի պատճառով, իսկ շենքում 100-ից ավելի մարդ կա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Տարհանում ենք մարդկանց շենքից։ Մարդկանց մի մասը դուրս է վազել փողոց, տարհանում է իրականացվում։ Շենքում 100-ից ավելի մարդ կա»,- ասել է հաստատության աշխատակիցը։

Մինչ այդ Մոսկվայի կենտրոնում գտնվող Տվերսկոյ բուլվարում հրդեհվել է «Սրճարան Պուշկին» ռեստորանը։

REN TV հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել ռեստորանի տանիքում։ Հաստատության բոլոր աշխատակիցներն ու այցելուներն արդեն տարհանվել են, հայտնում են լրատվամիջոցները։

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն դեռ չի ստացվել։

 

 

kotayk

Լրահոս