7 Հոկտեմբերի, 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Իսրայելում տիրող իրավիճակին։

«Սարսափելի հաղորդագրություններ ենք ստանում Իսրայելից: Ցավակցում եմ բոլորին, ում ընտանիքն ու ընկերները զոհվել են ահաբեկչության ժամանակ:  Մենք հավատում ենք, որ կարգուկանոնը կվերականգնվի, իսկ ահաբեկիչները կոչնչացվեն: Աշխարհում ոչ մի տեղ չպետք է ահաբեկչություն լինի:

Անկախ նրանից, թե ով է ահաբեկչություն կիրառում՝ դա հանցագործություն է խաղաղության դեմ: Անկախ նրանից, թե ով է հովանավորում  ահաբեկչությունը, դա հանցագործություն է խաղաղության դեմ:  Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը կասկածի տակ չի կարող դրվել», -գրել է նա։

kotayk

Լրահոս