26 Փետրվարի, 2020

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորեց, որ, անկախ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին:Այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, հանուն սրա գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ: Կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արդյունքում հաղթողի դերում: Այդ հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»,- ասաց Փաշինյան :

kotayk

Լրահոս