Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 10.55-ի սահմաններում Ալավերդի քաղաքի հրապարակի հարակից տարածքում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա պատանիները կտրած-ծակած վնասվածքներ են ստացել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Պարզվել է, որ նախորդ օրը պարզաբանումների համար պայմանավորվելով և ըմբշամարտի մարզադահլիճի հետնամասում հանդիպելով նրանք սկսել են քաշքշել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ընթացքում էլ 17-ամյա պատանին դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին:
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 17-ամյա պատանին ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: