26 Հոկտեմբերի, 2024
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու»-«Արարատ» խաղով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու-1» մարզադաշտում կայացած խաղում տան տերերին` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով:
«Արարատ»-ի դարպասը գրավեց Էրիկ Սիմոնյանը:
«Արարատ»-ին այդպես էլ չհաջովեց հետ բերել կորցրածը և «Ուրարտու»-ն հաղթեց 1:0 հաշվով: Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Գանձասար»-«Վեստ Արմենիա», «Ալաշկերտ»-ԲԿՄԱ, «Փյունիկ»-«Վան», «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղերը:

 

Լրահոս