26 Հոկտեմբերի, 2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկել է Թբիլիսիի Մթածմինդա շրջանի թիվ 67 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո լրագրողներ հետ զրույցում նա ասել է, որ իր ձայնը տվել է նոր Վրաստանին, որի համար աղոթել են իր նախնիները։

«Ուզում եմ շնորհավորել ողջ Վրաստանին այս օրվա կապակցությամբ, որը երջանիկ օր է, ես քվեարկել եմ ոչ թե ինչ-որ մեկի օգտին, այլ՝ հանուն նոր Վրաստանի, որի համար ես եկել եմ այս երկիր 22 տարի առաջ, և որի համար իմ նախնիները աղոթել են։

Ես քվեարկել եմ այնպիսի Վրաստանի օգտին, որի համար ամբողջ երկիրն աղոթում է, այս գիշեր մենք բոլորս հաղթող կլինենք, ոչ ոք չի պարտվի, քանի որ Վրաստանը կհաղթի»,- ասել է նախագահը։

Լրահոս