14 Փետրվարի, 2020

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կարծքով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ընթացքում լինելու է «ոչ»-ի երկու շտաբ` ֆորմալ «ոչ»-ի շտաբ և ոչ ֆորմալ:

Այդ մասին Կոնջոյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով, այն ուժերը՝ այդ թվում ՀՀԿ-ն, որոնք հայտարարում են, թե չեն լինելու «Ոչ»-ի շտաբի մեջ՝ չեն լինելու «ոչ»-ի ֆորմալ շտաբի մեջ։

«Իրենք հիմա արդեն դե ֆակտո «ոչ»-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ են: Ավելին՝ հենց այդ շտաբի գործունեության արդյունքում է այսօր ձևավորվել ՍԴ-ի ճգնաժամը, չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել հանրայնորեն «ոչ»-ի շտաբի դերակատարումը ստանձնելու հարցում, բայց ամբողջ գործիքակազմով՝ որպես ուրվական, մասնակցելու են և ամեն բան անելու են, որպեսզի հենց այդ «ոչ»-ի շուրջ կոնսոլիդացիան արդյունքները ունենա»,-ասաց պատգամավորը:

Նա հանրաքվեի նախընտրական շրջանը համեմատեց արտահերթ խորհրդարանական ընտրություններինախընտրական շրջանի հետ և հիշեցրեց, որ այն ժամանակ ՀՀԿ-ականները պնդում էին, որ պետք չէ խորհրդարանը ցրել․ «Ասում էին՝ մի օրենք բերենք, այդ օրենքը սաբոտաժ անենք, ինչո՞ւ եք ցրում խորհրդարանը, բայց մենք հասկանում էինք, որ խորհրդարանը պետք է ցրվեր, քանի որ լեգիտիմության խորը դեֆիցիտ կար: Այդ նույն խորը դեֆիցիտն այսօր ունի ՍԴ-ն»,-ասաց նա:

kotayk

Լրահոս