22 Հունիսի, 2017

Թվում էր, թե Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ամենից պարտաճանաչն ու հարգալիցը պետք է հանրապետականները լինեն, սակայն ծրագրի քննարկման մեկնարկից շատ չանցած՝ ԱԺ դահլիճի ՀՀԿ-ական հատվածը նկատելիորեն նոսրացավ, մինչդեռ Կարեն Կարապետյանն ու կառավարության ողջ կազմը երեկ առավոտից մինչ երեկո խորհրդարանում էին։ Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, երբ խորհրդարանի դատին էր ներկայացվում կառավարության ծրագիրը, օդիոզների մեծ մասը տանջանք-տառապանքի գնով նստում էր դահլիճում։ Զուգադիպություն էր, թե ոչ, սակայն Հովիկ Արգամիչի որդին նույնպես ներկա չէր երեկվա նիստին։

kotayk

Լրահոս