13 Նոյեմբերի, 2018
 «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց խորհրդարանական առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի կազմից մասնակցելու մասին: Վերջինս նշել է, որ իր որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված «Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ»: 

Նախ նշենք, որ ՀԱԿ-ը տարիներ շարունակ հայտնի է եղել իր ընդդիմադիր հայացքներով և անընդհատ քննադատել է իշխանությանը: ՀԱԿ-ին անդամակցությունը  դադարեցնելը մեկնաբանել է այսպես. «Մենք չունենք լեգիտիմ ընդդիմություն»: 

Ստացվում է, որ Արցախի հիմնահարցից անդին, Շահնազարյանը ՀՀԿ-ն դիտարկում է որպես ռեալ և լեգիտիմ ընդդիմություն, չնայած նրան, որ տարիներ առաջ անընդհատ հանդես էր գալիս սուր հայտարարություններով, մասնավորապես, նշելով, որ ՀՀ-ում իշխանություն չկա և որ դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են։«Պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել»,- տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում ընդգծել է Դավիթ Շահնազարյանը:

 

kotayk

Լրահոս