7 Օգոստոսի, 2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատգամավորների մասնակցությամբ նիստ է անցկացրել: Ծառուկյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը, այս մասին հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

«Գևորգին չեմ հրավիրել, որ եթե ինչ-որ բան ունեք նրա մասին արտահայտվելու, առանց կաշկանդվելու կարող եք ասել: Որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ նա կարող է ծախված լինել, պատվեր կատարող…»,- հարցրել է Ծառուկյանը:

Ներկաները պատասխանել են՝ ոչ: «Էդ մարդուն մի անգամ արդեն զգուշացրել եմ, տեղյակ եմ պահել, որ չի կարելի անձնականը հրապարակային դարձնել»,- հավելել է ԲՀԿ առաջնորդը:

 
kotayk

Լրահոս