mnews

24 Մայիսի, 2017

«Փաստ» թերթը գրում է.

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը նախորդ տարի 15 միլիոն դրամով «LEXUS NX 200 t» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: Ավետիսյանի դրամական միջոցները նախորդ տարի նվազել են 10 միլիոն դրամով:

Այսպես, նա տարեսկզբին հայտարարագրել էր 15 միլիոն դրամ, իսկ տարեվերջին իր մոտ մնացել էր միայն 5 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 10 միլիոն 327 հազար դրամ և ստացվել աշխատավարձից: Կինը՝ Նաիրա Խաչատրյանը, բավական հարուստ է ներկայանում: Նա հայտարարագրել է 176 միլիոն դրամ դրամական միջոցներ և 94 միլիոն 888 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 888 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 94 միլիոնը՝ վարձակալության դիմաց ստացված վճարները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս