ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:
Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը նոր մարտահրավերների և պատժամիջոցների պայմաններում․
️ ️«ԵԱՏՄ երկրները հատուկ ուշադրություն են դարձնում պարենային անվտանգության հարցերին; ԵԱՏՄ-ի հետ կապերի զարգացման շահագրգռվածություն են ցուցաբերում բազմաթիվ երկրներ և միջազգային խոշոր կառույցներ։ Այս գագաթնաժողովը Մոսկվայում ևս մեկ կոնկրետ քայլ է ինտեգրման խորացման ճանապարհին»,- նշել է ՌԴ նախագահը։
️ ️Պուտինը ընդգծել է տրանսպորտային համակարգի կարգավորման ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համակարգված փոխգործակցությունը։
22