Այսօր մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 05:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Հացիկ գյուղի կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով հայտվել դաշտում բախվելով ծառերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա Կառլեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
11