«Հրապարակ օրաթերթը» գրում է․
«Իմպիչմենտի հարցով կենացները քաղցրանում են։ ՔՊ-ից հեռացված եւ սեփական կուսակցությունը (ՄԱՍԿ) հիմնած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իրենց նորաթուխ ուժի ղեկավար կազմի հետ կայացրել են որոշում, որ սկսում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Վարչության նիստից հետո՝ երեկ, հայտարարեցին, որ վարչապետի իրենց թեկնածուի անունը կհայտնեն մայիսի 20-ին։ Տեղեկացանք, որ ՄԱՍԿ-ի յոթ հոգանոց վարչությունում բուռն քննարկումների արդյունքում են եկել նման որոշման, կարելի է ասել՝ դժվարությամբ է որոշումը կայացվել, քանի որ ոմանք գործընթացն այս պահին անիրատեսական են համարել եւ չեն ցանկացել հենց այնպես «կրակի հետ խաղալ», սակայն որոշմանը կողմ անդամների փաստարկը եղել է այն, որ յուրաքանչյուր մեծ հաղթանակ սկսվում է մանր քայլերից։