10 Մայիսի, 2025
«Հրապարակ»-ը գրում է.

Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, եւ որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, եւ Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը հակված չէ իր թեկնածությունն առաջադրելու, տեղեկացանք, որ Արցախի ներկայացուցչությունում շաբաթներ առաջ խորհրդարանականներին Շահրամանյանն առաջարկել է քննարկել հարմար թեկնածություններ, եւ եթե կան այդպիսիք, ներկայացնել։ Սակայն մեզ ասացին, որ որեւէ խմբակցություն մինչ այս պահը որեւէ մեկի թեկնածությունը չի ներկայացրել, ավելին, արցախցի պատգամավորները մտադրված են հանդիպում կազմակերպել նախագահի հետ եւ առաջադրել նրա թեկնածությունը, այլապես՝ թեկնածուի բացակայության դեպքում ընտրություն չի կայանա։ Իսկ նախագահի լիազորություններն ավատվելուց հետո 7-10-օրյա ժամկետում պետք է ընտրեն նոր նախագահ։

Լրահոս