10 Մայիսի, 2025

Հայաստանյան հանրությանը մատուցվում է «ինքնիշխան» բանավեճ՝ Գերմանիայի հաղթելն էր Հայաստանի համար լավ, թե՞ այդուհանդերձ՝ ԽՍՀՄ հաղթանակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հետ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցին։

«Այդ «բանավեճն» ուղեկցվում է նաեւ ինչ որ պատմական փաստաթղթրի հրապարակումով, ստեղծելով տպավորություն, որ, թեեւ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դեռ մի կարգին չի էլ ստեղծվել, բայց ըստ էության գործել է դեռ երկրորդ աշխարհամաիտի տարիներից եւ հայ ժողովրդի տրամադրության տակ ուզած պահին կարող է դնել ուզածդ փաստաթուղթը Գերմանիայի, ԽՍՀՄ-ի, կամ պատերազմի մասնակից ցանկացախ երկրի գլխավոր շտաբների ու այլ մարտական ստորաբաժանումների ամենախորը գզրոցներից անգամ:

Իսկապես, շատ «խորը ինքնիշխան» զբաղմունք են մատուցում հայ ժողովրդին:

Մինչդեռ կան պարզապես փաստեր, որ, իհարկե բոլորովին ոչ անկախ պետականությամբ, բայց այդուհանդերձ պետականության թեկուզ նվազագույն մի կարգավիճակով, հայ ժողովուրդը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում, ու այդ կազմում մասնակցել է երկրորդ աշխարհամարտին, եղել է հաղթող կողմում, ունեցել է հաղթանակի հարցում շատ մեծ ու տպավորիչ թե քանակական, թե որակական մասնակցություն, որպիսին ունենալու եւ ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի ժամանակ բոլորի աչքը մտցնելու հնարավորություն կփնտրեին շատ ու շատ այլ ժողովուրդներ ու պետություններ:

Բայց, այդ շատ ու շատ այլը անում են դա չեղած տեղից, իսկ մենք իհարկե ընկղմվում ենք «խորը ինքնիշխանության» այդ «պատմագիտական» «բանավեճերի» մեջ»,- գրել է նա։

Լրահոս